ՀԱՅՐԵՆԱՏԵՐ (hayrenater) wrote,
ՀԱՅՐԵՆԱՏԵՐ
hayrenater

Սամցխե-Ջավախք-Ծալկայի եվ Հյուսիսային Լոռու հիմնախնդիրներն ու ոմանց սինդրոմը

Սամցխե-Ջավախք-Ծալկաի եվ հյուսիսային Լոռու հիմնախնդիրները երկար տարիների արդյունքում այնքան են խորացել, որ տարածաշրջանը կանգնել է հայաթափման վտանգի առջև: Ուստի շահարկումներից խուսափելու համար  ստորև գրառումը ներկայացնում եմ փաստերի եվ հղումների տեսքով:

Ջավախքը Մեծ Հայքի հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է։ Այն մ. թ. ա. 2–րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786–764) վիմագիր արձանագրություններում։

Մ. թ. ա. VI–IV դարերում Ջավախքը մտնում էր Երվանդյան թագավորության կազմի մեջ։ III դարում այն անջատվել է Հայաստանից և անցել Վիրքի իշխանության տակ, սակայն նորից վերանվաճվել է Արտաշես Ա (մ. թ. ա. 189–160 թթ.) կողմից Գուգարք նահանգի այլ տարածքների հետ միասին։ Մեծ Հայքի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը։ Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք։

Հայաստանի առաջին բաժանումից հետո Գուգարքի բդեշխությունը ենթարկվել է ուղղակիորեն Սասանյան Պարսկաստանի կենտրոնական իշխանություններին։ VII դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից։ X դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով՝ XI դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը՝ մինչև սելջուկ թուրքերի արշավանքները։ XII դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։ Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը։ 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե–Ջավախք իշխանության կազմում։ 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ՝ իբրև առանձին սանջակ (գավառ)։

Ինչպես վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրները Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով։ Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ IV դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց՝ Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում` Փարվանա լճի մոտ նա տեղի հովիվների հետ հաղորդակցվել է հայերենով։ XVI–XVIII դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով՝ Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր։

1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը։ 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր։

1840–ական թթ. սկզբներին Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները՝ դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ։ 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին։ Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%։

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց։ Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները։

1856 թ. ավարտվեց Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը։ 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ։

19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր–Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ։

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց։ Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել մինչ օրս։

Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան)։ Հյուսիսային հայաբնակ գյուղերից Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ։ 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը:

Այսպես անցնելով խորհրդային տարիներ տարածաշրջանը սկսվեց  վրացականացվել հենց Կրեմլի անմիջական մասնակցությամբ եվ նոր աշխարհագրական անօրինական սահմանագծումների կատարմանբ: Եվ ասպես  գալիս է ԽՍՀՄ փլուզման տարիները 1990թ. սեպտեմբերի 28-ին Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթում է Գամսախուրդիայի գլխավորած ազգայնական թևը («Կլոր սեղան – Ազատ Վրաստան») և նոյեմբերի 14-ին նա դառնում է Գերագույն խորհրդի նախագահ։ Այնուհետ հենց նույն վրացական ազգային առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան սկսում է իր առաջին կարգախոսը "Վրաստանը` վրացիներին" որն էլ ծննունդ է տալիս հակահայկական գործունեության , սակայն այդ ամենը երկար չշարունակվելով  նրան գահընկեց անելով հետապնդում են ու այստեղ չգիտես ինչ պայմաններում նրան ապաստան են տալիս  Հայաստանի այն ժամանակաշրջանի իշխանությունները: Սրան  հաջորդում է ռուսամետ Շևարդնաձեն , որն էլ շարունակում է հայկական տարածարշջանի վրացականացումը , որին հաջորդում է վրաց իշխանությունների անմիջական կազմակերպմամբ ազգամիջյան բախումները հայերի եվ այլ ազգերի միջև: Հակահայկական դրսևորումների  արդյունքում սկսվեցին բացվել հայկական կազմակերպությունները, որոնց նպատակն էր պահպանել հայկական ինքնությունն ու մշակույթը: Սակայն այս կազմակերպությունների հանդեպ վրաց  իշխանությունների թշնամական վերաբերմունքը ավելի լարեց իրավիճակը ու սրան գումարվեց մշակույթային վանդալիզմի նոր շրջանը վրացականացնելով ամեն բան: Վրաստանյան իրականության մեջ ավելի սրվեց կադրային քաղաքականությունն, որտեղ հայատացության դրսևորմները բերեցին նոր բախումների օրինակ կարող ենք հիշել  2005թվականին ջավախքահայերի բախումները Բավրայի անցակետում եվ այլն: Այս  հայատացության եվ մշակույթային եղեռնի արդյունքում Ջավախքի մի շարք կազմակերպությունները հանդես եկան միասնական գործելու հայտարարությամբ եվ այսպիսով հայատացությունը համախմբեց տեղի հայությանը: Անցնելով դժվար ժամանակաշրջանը ջավախքահայության վերջին հույսը մնաց վրաստանի իշխանոփոխությունը:


Վրաստանի երկրորդ  ընտրություններում "վարդերի հեղափոխության" ջահակիր Միխայիլ Սահակաշվիլու 2008 թվականի վերընտրումն ու հեխափոխությունը փաստորեն ճակատագրական դարձավ հենց ջավախքահայության համար:  Նրա այս անգամ մշակույթային սպանդն ու հայատացությունը հատեց  բոլոր սահմանները , իսկ 2008թ ջավախքահայության ձայնը լռեցնելու նպատակով անօրիանական պայմաններում 10 տարվա  բանտարկության ուղղարկվեց ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ մյուս ակտիվիստ Գուրգեն Շիրինյանի հանդեպ հայտարարվեց հետախուզում:

Վրաց իշխանության հայատացության արդյունքում տարիների ընթացքում նաև ադրբեջականացվել է հյուսիսային Լոռին որտեղ ադրբեջանի ազգային կոմիտեները  կատարում են իրենց սև գործը և Հյուսիսային Լոռին հայտնվել է թուրք-մեցխեթական ծրագրի ներքո եվ բավականին հայաթափվել է արդեն:

Իսկ վրացականացումը հասել է նույնիսկ ներկա Հայաստանյան սահմաններ, որտեղ վրաց պատմության 8-րդ դասարանի դասագրքում Լոռին վրացական պատմական տարածք է:Եվ ահա , թե ինչու չեն թույլ տալիս հայոց պատմության դասավանդումը:


Այսօր էլ Ջավախքում շարունակվում է հայատացությունը , իսկ հայությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:









Tags: Հյուսիսային Լոռի, Սամխցե-Ջավախք-Ծալկա, Վահագն Չախալյան
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 2 comments