ՀԱՅՐԵՆԱՏԵՐ (hayrenater) wrote,
ՀԱՅՐԵՆԱՏԵՐ
hayrenater

Ըստ Բասքըն Օրանի` հայոց տեղահանության գլխավոր պատճառը եղել է Յենիքյոյի պայմանագիրը

 

Դոկտոր, պրոֆեսոր Բասքըն Օրանը նշեց, որ 1915 թ. ստորագրված Յենիքյոյի պայմանագիրը եղել է հայոց տեղահանության գլխավոր պատճառներից մեկը:

Օրանը նշելով, որ վերոհիշյալ ռուս-օսմանյան պայմանագիրը նախատեսում էր կիսաինքնավարություն շնորհել ռուսական սահմանից մինչև Սվաս (Սեբաստիա) հասնող տարածքին, ասաց. «Օսմանյան պետությունն այլևս Ռուսաստանի առաջ պատասխանատու էր լինելու այդ շրջանի համար: Դա նշանակում էր, որ արևելյան և հարավարևելյան հատվածները տրվելու էին Ռուսաստանին: Դրանից հետո իր զինվորներին անգամ տրեխներով ապահովել չկարողացող

Օսմանյան պետությունը մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Դրա մասին նույնիսկ մեծ վեզիրը տեղյակ չէր»:
 Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվեց ինքնության հարցը: Լրագրող Բեժան Մաթուրի նախագահած նիստում ելույթ ունեցած Բասքըն Օրանը շնորհակալություն հայտնեց Դիջլե համալսարանին` իքնության խնդիրը քննարկելու նման խիզախ որոշում ընունելու համար:
  Օրանը բացատրելով, որ 1071 թ. քրդերն ու հայերը օգնել են Ալփարսլանին, արձանագրեց նաև, որ Ստամբուլի և Արևելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձևավորված երկու տարբեր կառույցների: Պրոֆեսոր Օրանը շեշտեց, որ արիստոկրատ Օսմանյան պետությանը լիովին ինտեգրված ստամբուլահայերը չէին հետաքրքրվում արևելյան շրջաններում բնակվող լեռնցի և արհեստավոր հայերի խնդիրներով: Բասքըն Օրանը հայտնելով, որ չերքեզներն ու քրդերը երկար տարիներ գոյատևել են հայերի շնորհիվ, քանի որ նրանցից խարաջ էին վերցնում, նշեց նաև, որ այդ խնդիրը բոլորովին չէր հետաքրքրում Բարձր դռանը: Օրանը, հիշեցնելով նաև, որ համիդիյե գնդերն ստեղծվել էին հայկական ապստամբությունները ճնշելու համար, հավելեց. «Իթթիհատականներն ու դաշնակցականները 1908 թ. ընտրություններին մասնակցել են միևնույն ցուցակով: Այդ միասնականությունը շարունակվել է մինչև 1913 թ.: Շատ բան են ասում տեղահանության պատճառները բացատրելիս: Սակայն գլխավոր պատճառները հայերի` ռուսներին օգնած լինելը կամ պատերազմը չեն: Քանզի Թուրքիայի զինված ուժերի արխիվների համաձայն` ռուսական բանակին օժանդակություն ցուցաբերածների թիվը տատանվում է 6 հազարից 15 հազարի միջև: Հիմնական պատճառը 1914 թ. փետրվարի 8-ին Ռուսաստանի հետ կնքված Յենիքյոյի պայմանագիրն է: Տրապիզոնն էլ ներառյալ` 6 վիլայեթները բաժանվում էին երկու մասի, և նախատեսվում էր, որ դրանք ղեկավարվելու էին մեծ տերությունների կողմից ընտրված երկու ընդհանուր տեսուչների  կողմից:
 Առերևույթ հավասարություն էր շնորհվում մահմեդականներին և ոչ մահմեդականներին: Ըստ էության արևելյան և հարավարևելյան շրջանները թողնվում էին Ռուսաստանին»:
  Բասքըն Օրանը հավելեց նաև, որ տեղահանությունը միջազգային օրակարգում պահել ձգտող հայերը չտեսնելու են տալիս Պոլսո Հայոց պատրիարքի անտարբեր վերաբերմունքը, հայ ահաբեկիչների գործողությունները, վրեժխնդիր հարձակումները և ԱՍԱԼԼԱ-ի հանցագործությունները:

beyazgazete.com, 21.05.2010



 akunq.net/am/

Tags: akunq.net/am/, Բասքըն Օրան, Հայոց Ցեղասպանություն, Յենիքյոյի պայմանագի
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 0 comments