?

Log in

No account? Create an account

Նախորդ | Հաջորդ

Փրկեց 40 հոգու կյանքը և վերջին նռնակով տարավ 7 ադրբեջանցիների եվ իր կյանքը...
Նա արժանի է հերոսացման
Գուրգեն Շահնազարյան 
1992 թվականի հուլիսի 29-ն էր:Ամառային գեղեցիկ արևոտ օր էր: Բայց խաղաղ չէր Արցախի հողը: Թշնամին մեծաթիվ ուժերով փորձում էր Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակելով մեկուսացնել Արցախը Մայր Հայաստանից:

Կեսօրին ադբեջանցիները մեծաքանակ ուժերով վերսկսեցին հարձակումը: Ուժերը անհավասար էին: Մի քանի ժամ տևած մարտից հետո հայկական կողմում ևս կային զոհեր: Օղակը սեղմվում էր Ղոջազ գյուղի մատույցներում: Հերոսաբար մարտնչում էր նաև Գուրգեն Շահնազարյանը բոլորի սիրելի Գուգուշը: Կրակի օղակը սեղմվում էր, թշնամին արդեն շատ մոտ էր: Շրջափակման մեջ ընկնելը անխուսափելի էր: Գուրգեն Շահնազարյանը կայացրեց իր վճռական որոշումը` մարտը վերցնել իր վրա ապահովելով իր ընկերների դուրս գալը կրակի օղակից: Այդ որոշումը փրկեց շուրջ 40 հոգու կյանք: Սակայն Գուրգեն Շահնազարյանը ինքը չփրկվեց շրջափակումից: Վիրավոր վիճակում սպասեց այնքան մինչեվ ադրբեջանցիները մոտեցան: Եվ նա կայացրեց երկրորդ վճռական որոշումը: Պայթեցրեց ձեռքում պահած նռնակը իր հետ սպանելով 7 ադբեջանցիների: Տեսնելով հերոսի մահով զոհված հայորդուն, թալանի սովոր ադրբեջանցիները ձեռք չէին տվել նույնիսկ մատի մատանուն: Թուրք հրամանատարը պատվի է առնում, գնահատելով Գուրգեն Շահնազարյանի արարքը, որպեսզի Գուգուշի դիակը չխոշտանգեն:
Ահա այսպես զոհվում է Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը, սակայն մինչ այսօր նա չի արժանացել հերոսի ու մարտական խաչի չնայած, որ նա դրա կարիքը երբև չուներ:

Մարիամ Գրիգորյան





Surb Nshan, Javakhk
Teryan.com
Surb Nshan, Javakhk




Bookmark and Share


Comments

iza1976
Mar. 16th, 2011 05:51 pm (UTC)
Աստված հոգին լուսավորի..
hayrenater
Mar. 16th, 2011 05:54 pm (UTC)
Իր որդին էլ մինչեվ պատերազմի վերջ կռվել է 3 անգամ վիրավորվել, իսկ նրանք ոչ մի գնահատականի ցավոք չեն արժանացել, այս գրառումը առաջին անգամ է նրա մասին որպես հիշատակում ցավոք:
iza1976
Mar. 16th, 2011 06:03 pm (UTC)
Ես երբեք չէի լսել իր մասին..Եվ նա մենակ չէ, որ մոռացվածության է մատվնել..
hayrenater
Mar. 16th, 2011 06:06 pm (UTC)
Ահա լիովին համամիտ եմ, իսկ նրա շիրիմը Վանաձորի զոհված ազատամարտիկների քանդվող պանթեոնի շարքում է: Կփորձեմ հաճախ նման մարդկանց մասին տեղեկատվություն հրապարակել:
iza1976
Mar. 16th, 2011 06:21 pm (UTC)
:((((((((((
տխուրա..
lernci
Mar. 16th, 2011 06:38 pm (UTC)
Ու էսպիսի քանի՜ քանի՜ յերոսներ ունենք... Փառք նրանց բոլորի հիշատակին, լուսավորուեն նրանց հոգիները... նրանցով է իմաստավորւում Հայրենիքը...
ovanitas
Mar. 16th, 2011 06:45 pm (UTC)
+1
robbie-raul.blogspot.com
Mar. 16th, 2011 07:25 pm (UTC)
Շատ ցավալի ա , որ նման մարկանց մասին պատմությունը լռում ա: Ու այ հիմա երբ Մեր երիտասարդները այդքան կարիքն ունեն նման սխրանքները տեսնելու ու իմանալու այդ ամենի մասին այդպիսի դեպքերը քիչ են հիշատակվում:
Ուրեմն մենք պիտի նենց անենք , որ թեկուզ այսքան տարիներ անց Հորսությունը չմոռացվի !!!
arman666
Mar. 16th, 2011 08:36 pm (UTC)
Հավերժ փա՛ռք:
Անկասկած, այն օրը կգա, երբ բոլոր հերոսները գնահատված կլինեն
mar_amirchanyan
Mar. 16th, 2011 10:33 pm (UTC)
Աստված հոգին լուսավորի..
Շնորհակալություն

Անձնական էջ

hayrenater
ՀԱՅՐԵՆԱՏԵՐ

Վերջին թարմացումները

December 2017
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Թեգեր





Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources






Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner